Հարրի Փոթերի հետքերով. ֆենթեզի գրականությունը` իրականությունից փախչելու միջոց
Կախարդական փայտիկներ, թռչող ցախավելներ, գոբլիններ, փերիներ, արնախում և գրավիչ վամպիրներ…
Մանկական հեքիաթներից ու առասպելներից հայտնի այս կերպարներն այսօր գրավել են ոչ միայն միլիոնավոր փոքրիկների ու դեռահասների սրտերը, այլև կարողացել են շարժել բազմաթիվ չափահասների հետաքրքրությունը և դառնալ համաշախարհային բեսթսելերներ:
Հեքիաթային աշխարհների, առասպելական կերպարների մասին պատմող գրականության այս ժանրը` ֆենթեզին, ստեղծվել է 1950 -ականներին, երբ Օքսվորդի համալսարանի պրոֆեսոր Թոլքիենը գրեց անգլիական ավանդապատումների հայտնի կերպարներից մեկի` հոբիթների մասին պատմող իր հեքիաթը: Այն հիմք հանդիսացավ «Մատանիների տիրակալը» աշխարհահռչակ եռապատման համար, որը դարձավ 20-րդ դարի ամենաշահութաբեր և ազդեցիկ գրքերից մեկը:
Գրքի էկրանավորումից հետո այն հաջողություն ունեցավ նաև հայ ընթերցողների շրջանում: Մայրաքաղաքի հայտնի գրախանութներից մեկում պարզեցի, որ ֆանտաստիկ գրքերն այսօր ամենապահանջվածներն են: Լավ են վաճառվում հատկապես Ստեֆանի Մեյերի «Մթնշաղ» սագան և Դեն Բրաունի «Կորսյալ սիմվոլ» գիտաֆանտաստիկ վեպը:
Ֆենթեզիի հաջողությունը, ըստ գրականագետ Հայկ Համբարձումյանի, կարելի է բացատրել Երկրորդ համաշխարհայինից հետո մարդկությանը համակած հոռետեսական տրամադրությունից փախչելու ցանկությամբ:
Read More »Հարրի Փոթերի հետքերով. ֆենթեզի գրականությունը` իրականությունից փախչելու միջոց