Էռնեստ Վարդանյանի մոր նամակը նախագահներին
Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևին
Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության նախագահ Ի. Սմիրնովին
ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամային
Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիին
Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջ. Կամերոնին
Ուկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչին
Մոլդովայի հանրապետությունում ԵԱՀԿ առաքելության ղեկավար դեսպան Ֆ. Ռեմլերին
Էռնեստ Վարդանյանի մոր ուղերձը
Ես` Թամարա Շաղոյանս (Шагоян Тамара), Էռնեստ Վարդանյանի մայրը, դիմում եմ (արդեն ո՞րերոդ անգամ) աշխարհի առաջատար երկրների առաջնորդներին, 5+2 ֆորմատի մեջ մտնող երկրների ղեկավարներին, որն ստեղծված է լուծելու մերձդնեստրյան հարցը, համաշխարհային հասարակությանը, միջազգային կազմակերպություններին այն հույսով, որ ինձ կլսեն:
Դիմում եմ բոլորին և յուրաքանչյուրին. ՕԳՆԵՑԵ’Ք: