Չգրված օրենքի խախտում. ուսանողական ավտոբուսի աթոռները այլևս «անձեռնմխելի չեն»
Ինչպես հայտնի է, շատ ուսանողներ, ովքեր ապրում են Երևանից դուրս, ամեն առավոտ ուսանողական մեծ ու հարմարավետ ավտոբուսներով գալիս են դասի: Ես էլ ապրում եմ Հրազդանում և ամեն օր, առավոտյան ժամը 7:10 կանգառում սպասում եմ ուսանողական ավտոբուսի: Ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ: Դասերը սկսվում են ժամը 9-ին: Ընդհանուր առմամբ ուսանողական ավտոբուսով դասի գալը շատ հետաքրքիր է. ծանոթանում ես նոր մարդկանց հետ, նոր ընկերներ ես ձեռք բերում, ամեն առավոտ միասին ասել-խոսելով գնում ենք դասի: Բայց…
Ուսանողական ավտոբուսներում մի չգրված կանոն կա. ամեն ուսանող ունի իր հաստատուն տեղը, այսինքն` այն աթոռը, որի վրա բացի իրենից չի կարող նստել ոչ ոք: Հաստատուն է նաև երթևեկության տոմսի արժեքը` 350 դրամ:
Բայց խնդիրը նրանում է, որ ուսանողական ավտոբուսից օգտվող ուսանողների թիվը չի համապատասխանում ավտոբուսի աթոռների թվին: Եվ արդյունքում ամեն սեպտեմբերի 1-ից 15-ը ուսանողների մեջ մի իսկական որս է սկսվում աթոռների համար կամ մեկ բառով ասած` «աթոռակռիվ»:
Սակայն այդ կռվի մեջ պետք է հաշվի առնել մեկ նրբություն: Անձեռնմխելի են այն աթոռները, որոնք անցնում են «ժառանգաբար»: Օրինակ. մեծ քրոջից փոքրին կամ մի բարեկամից մյուսին և այլն:
Եվ Աստված չանի, որ հանկարծ ավտոբուսը կամ նրա վարորդը փոխվի, որը տեղի ունեցավ մեր ուսանողական ավտոբուսի հետ:
Read More »Չգրված օրենքի խախտում. ուսանողական ավտոբուսի աթոռները այլևս «անձեռնմխելի չեն»