Skip to content

Իրանցի լրագրողին արգելել են զբաղվել լրագրությամբ 30 տարով

Թեհրանի դատարանը մեղադրել է իրանցի լրագրող Ժիլա Բանի Յագուբին հակապետական գործունեության համար և դատապարտել 1 տարի ազատազրկման, հայտնում է «Մեդիա Ֆորում» կայքը:

Դատարանը նաև արգելել է Ժիլա Բանի Յագուբին զբաղվել լրագրությամբ 30 տարի ժամկետով:

Ժիլա Բանի Յագուբն ու իր ամուսինը` Բահման Ահմադի Համուին ձերբակալվել են 2009 թվականի հունիսին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված մասսայական ցույցերի համար: 2 ամիս բանտում անցկացնելուց հետո լրագրողին ժամանակավորապես ազատ են արձակել, սակայն ամուսինը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Լրագրողի դատապաշտպան Ֆարիդա Հեյրեդը զարմացած է դատարանի այս որոշումից. «Մի՞թե նրանք, ովքեր զրկել են Ժիլային լրագրությամբ զբաղվելու իրավունքից 30 տարով, չեն մտածում` ինչպես նա պետք է ապրի»:

Աղբյուր` http://www.mediaforum.az/articles.php?lang=rus&page=03&article_id=20101027024835681

Read More »Իրանցի լրագրողին արգելել են զբաղվել լրագրությամբ 30 տարով

Under a Ban

The Tehran court accused the Iranian journalist Zhila Bani Yagub in actions directed against national interests of country and sentenced her for 1 year of jail, says “Media Forum” web-site.

The court also prohibited Zhila Bani Yagub doing any journalistic activity for 30 years.

Zhila Bani Yagub was arrested alongside with her husband Bahman Ahmadi Hamui for mass demonstrations after the presidential elections in June, 2009. After 2 months in jail, the journalist was released temporally, but her husband was sentenced for 5 years.

The lawyer of the journalist Farida Heyred was surprised with the decision of the court: “Don’t those, who took away the right of journalistic activity from Zhila for 30 years, think how she should live?”

Source: http://www.mediaforum.az/articles.php?lang=rus&page=03&article_id=20101027024835681

Read More »Under a Ban

Բաքվում լրագրողները ավտովթարի զոհ են դարձել. մահացել է գլխավոր խմբագիրը

Բաքվի Հարադադ թաղամասում լրագրողներով ավտոմեքենան ենթարկվել է ավտովթարի:

Չորեքշաբթի առավոտյան պատահարի հետևանքով զոհվել է «Միլի յոլ» թերթի գլխավոր խմբագիր Շահնի Ագաբեյլին:

Այս մասին «Թրենդ»-ին հայտնել են Բաքվի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունում:

Ավելի ուշ տեղեկատվությունը հաստատվել է Կլինիկական բժշկական կենտրոնում:

Իսկ ադրբեջանական մեկ այլ` «Ենի չագ» (Նոր ժամանակ) թերթի գլխավոր խմբագիր Ագիլ Ալեսկերը (Ֆարաջաև) ավտովթարի հետևանքով վիրավորվել է:

Աղբյուր` http://ru.trend.az/news/incident/1772809.html

Read More »Բաքվում լրագրողները ավտովթարի զոհ են դարձել. մահացել է գլխավոր խմբագիրը

In Baku Journalists Get Into Car Crash

In Haradad district of Baku a car with journalists got into an accident.

Wednesday morning, as a result of the accident the chief editor of “Milli Yol” newspaper Shahni Agabeily died, Trend was told in the head department of road police of Baku.

This information later was confirmed by the Clinical Medical Center.

In the car accident, the chief editor of another newspaper “Yeni chag” (The New Time) Agil Alesker (Farajayev) was hurt.

Source: http://ru.trend.az/news/incident/1772809.html

Read More »In Baku Journalists Get Into Car Crash

Georgia Falls 18 Places in World Press Freedom Index 2010

Georgia has fallen 18 places in the World Press Freedom Index 2010 published by the Reporters Without Borders on October 20.

Georgia ranks 99th with 27 points out the total of 178 countries on the rating list. Last year Georgia ranked 81st with 18,83 points and 120th in 2007.

According to the new rating Georgia and the United States of America share 99-100th places with 27 points. In the same rating Georgia is followed by Armenia with 27,5 points.

In the post soviet space Georgia ranks as 5th according to the Press Freedom Index. Russia ranks 8th out of all 15 post Soviet states, preceded by the Ukraine with a steady deterioration in press freedom. Russia is followed by Azerbaijan, Belarus, and other former Soviet countries.

Baltic countries have the best ranking from among the post Soviet countries. Estonia which ranks 9th is leading the list of former Soviet countries in terms of press freedom.

In 2009 Georgia ranked 4th among the post Soviet countries.

Northern Europe is still at the top of the list. Several countries share first place in the index again. This year it is Finland, Iceland, Netherlands, Norway, Sweden and Switzerland. They have all previously held this honour since the index was created in 2002. Press in these countries, according to Reporters Without Borders, is absolutely free and independent.

Read More »Georgia Falls 18 Places in World Press Freedom Index 2010

Լսիր համացանցով. խոսում է հայկական ռադիոն

Հայկական առաջին օնլայն ռադիոն արդեն եթերում է: Այսուհետ նորաստեղծ NetFM.am ռադիո-կայքը 24 ժամ շարունակ մելոմաններին կմատուցի ռոք եւ փոփ-ռոք ոճերի երաժշտություն: Հայաստանում շատերն էին ցանկանում ստեղծել օնլայն ռեժիմով ռադիո հեռարձակում, բայց դա հաջողվեց 3 երիտասարդ տղաների:

Հասակակիցներ Պետիկը, Վահանը և Մհերը ասում են, որ այս գաղափարն իրականացնելու համար պահանջվեց մեկ տարի, և խոստովանում են, որ ջանք չեն խնայել, որպեսզի հայկական ռադիոն խոսի նաև համացանցում:

«Միտքը ծագեց ինձ մոտ»,- ասում է 18-ամյա  Պետիկ Ավետիսյանը, ով ապագա ծրագրավորող է: «Երբ ամեն երեկո ռադիո էի լսում, հասկացա, որ նմանատիպ ռադիոն կհետաքրքրի մեր այսօրվա երիտասարդությանը, հատկապես, որ մեզանից շատերն օրվա մեծ մասը համակարգչի առջև են»:

Օնլայն ռադիոյի գաղափարի մասին նա կիսվեց իր ընկեր` ապագա տնտեսագետ Վահան Պողոսյանի և նրա եղբոր` ապագա ճարտարապետ-դիզայներ Մհեր Պողոսյանի հետ:

«Սկզբում չէինք էլ պատկերացնում, թե ինչ դժվարություններ է մեզ սպասվում: Մտածում էինք` տնային պայմաններում անելու գործ է, սակայն հետագայում պարզվեց,  որ մեզ ստուդիա է հարկավոր: Ստեղծեցինք ստուդիա, այնուհետեւ մեծ դժվարությամբ նաև կայք»,- նշեց Պետիկ Ավետիսյանը:

Read More »Լսիր համացանցով. խոսում է հայկական ռադիոն

Միջազգային շուրջ 20 լրատվամիջոց էր ներկա Տաթևի ճոպանուղու բացմանը

Հայաստանի հյուսիսում կառուցված ճոպանուղին, բացումից ուղիղ մեկ շաբաթ անց` հոկտեմբերի 23-ին, գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի: 5,7 կմ երկարություն ունեցող «Տաթևի թևեր» անվամբ ճոպանուղին տանում է դեպի Տաթև վանական համալիր, որը կառուցվել  դեռ 9-րդ դարում` հադիսանալով հոգևոր ու կրթական կենտրոն: Այս ճոպանուղու բացման արարողությունը լուսաբանում էին նաև միջազգային շուրջ 20 լրատվամիջոցներ: Դրանց մեջ էին “Լը Ֆիգաղո» պարբերականը, «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» ամսագիրը, Euronews-ը և այլն:

«Տաթևի թևեր»-ի երկարությունը 1,4 կմ-ով երկար է ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգում գտնվող աշխարհի մինչ այս ամենաերկար համարվող «Սանդիա Փիկ» ճոպանուղուց:

Euronews հեռուստաընկերությունն առաջինն էր, որ հոկտեմբերի 19-ին իր «Բարձ տեխնոլոգիաներ» բաժնում ներկայացրեց «Տաթևի թևերի» մասին պատմող տեսանյութը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

Մոտ ապագայում Euronews-ը պատրաստվում է Տաթևի մասին պատմող մի շարք այլ հաղորդումներ էլ հեռարձակել:

13 մլն եվրո արժողությամբ այս նախագիծն ի կատար ածվեց 11 ամսվա ընթացքում շվեցարացի և ավստրիացի մասնագետների կողմից: Ճոպանուղին այժմ ունի երկու շարժական տրամվայ, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է 25 մարդ: Ճոպանուղու ամենաբարձր կետը 330 մետր է: Ուղևորությունը տևում է 11 րոպե և արժե 3000 դրամ:

Read More »Միջազգային շուրջ 20 լրատվամիջոց էր ներկա Տաթևի ճոպանուղու բացմանը

Մոդելային թակարդ. ինչ արժե պոդիումով քայլելը

Մոդել դառնալ երազում են գրեթե բոլոր աղջիկները: Այս ընտրությունն առաջին հայացքից խոստումնալից է. տալիս է փառք, գումար վաստակելու հեշտ ճանապարհ և աստղային շրջապատ: Թվում է թե անելիքը քիչ է. պետք է ընդամենը ցուցադրել զգեստներ, որոնք ձեռք բերելու համար ուրիշները պատրաստ են գումարներ ծախսել:

Արևմուտքում մոդելների միջին աշխատավարձը ժամում 250-ից 400 դոլար է: Կան նաև մեծ ճանաչում ունեցող մոդելներ, որոնք մեկ ժամվա համար կարող են ստանալ մի քանի հազար դոլար: Դե իսկ աստղային մոդելների ժամավճարները կարող են հասնել աստղաբաշխական թվերի: Օրինակ, մոդելներ Լինդա Եվանգելիստան և Ժիզել Բյուդխենը պոդիում մեկ ելքի համար ստանում են 20 000 դոլար հոնորար:

Խոշոր հոնորարներից զատ մոդելային բիզնեսը շատ ուրիշ առավելություններ էլ ունի. ֆոտոսեսիաների արդյունքում մոդելի նկարը հայտնվում է ամսագրերի շապիկներին, ճանաչում և այլն…

Փարիզյան Fashion Week-ին մասնակցելու մասին երազում են աշխարհի միլիոնավոր աղջիկներ: Ամենևին էլ վատ երազանք չէ, բայց մանկական երազանքների պես այն կոտրվում է, երբ իմանում ես, որ ֆոտոմոդել դառնալն անհնար է, ֆոտոմոդել պետք է ծնվել և մշտապես հետևել քաշիդ:

Ըստ արևմտյան չափանիշների ֆոտոմոդել աշխատելու համար բացի մարմնի համաչափութան հանրահայտ 90-60-90 էտալոնից, պետք է ունենալ 177սմ-ից ոչ պակաս հասակ, 52 կգ-ից ոչ ավել քաշ, 6սմ-ից ոչ կարճ վիզ: Ուստի գլամուրը, փայլը, բրենդային զգեստները, ամսագրերի շապիկները մոդելային բիզնեսի միայն մի կողմն են:

Read More »Մոդելային թակարդ. ինչ արժե պոդիումով քայլելը

A Trap for Models: Cost of an Entry on the Podium

Every girl dreams to become a model. This choice is very promising at first sight. It gives glory, an easy way to earn money and a star environment. It seems that one has little to do – it is enough to show the clothes on which others are ready to spend lots of money to acquire.

In the West models’ average salary is $ 250-400 per hour. There are also famous models who earn even a few thousand dollars per hour and star models whose wages may reach to astronomical figures. For example, models Linda Evangelista and Gisele Bündchen recieve 20 000 dollars honorarium for an entry on the podium.

Apart from honorariums model business has also many other advantages. During photosessions the model’s photo appears on the covers of magazines, she wins recognition, glory, etc.

Millions of girls dream to take part in the Paris Fashion Week. It is not a bad dream but like childhood dreams it perishes when one learns that it’s impossible to become a photomodel, one must be born as a photomodel and always look to her weight.

According to Western standards, besides the 90-60-90 famous etalon of body symmetry, it is necessary also to have height not less than 177 cm, weight not more than 52 kg, a neck not short than 6cm. So glamour, shine, brand costume, magazine covers are only one side of the story.

Read More »A Trap for Models: Cost of an Entry on the Podium

Հանդիպում փորձագետի հետ. նոր մեդիաները` նախընտրելի աղբյուր

ԱՄՆ դեսպանատան հրավերով օրերս Երևանում էր ամերիկյան Փոինթեր համալսարանի դասախոս, լրագրող Ռեջինա ՄքՔոմբսը։ Հայաստանում նա լրագրողների, բլոգերների և ուսանողների առջև հանդես եկավ նոր մեդիա միջոցների (new media) ու տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ դասախոսությամբ:

«Ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ զարգացումներ կան նոր մեդիա միջավայրում և ինչպես կարելի է օգտագործել դրանք: Նաև ուզում եմ իմանալ, թե Հայաստանում ինչպիսին է նոր մեդիաների կիրառությունը»,-ասում է ՄքՔոմբսը:

ՄքՔոմբսը շուրջ 11 տարի եղել է StarTribune.com-ի մուլտիմեդիայի գլխավոր պրոդյուսերը: Մուլտիմեդիայի միջոցով ներկայացրած նրա պատմությունները արժանացել են «Տարվա նկար», «Լավագույնը ֆոտոժուռնալիստիկայում» և «Էմմի» միջազգային մրցանակների: Այժմ ՄքՔոմբսը Փոինթեր համալսարանի ապագա լրագրողներին դասավանդում է լրագրության ոլորտում մուլտիմեդիայի, սոցիալական ցանցերի ու բջջային միջոցների կիրառմանը առնչվող առարկաներ:

Read More »Հանդիպում փորձագետի հետ. նոր մեդիաները` նախընտրելի աղբյուր