Skip to content

Կարմիր ուրբաթ. Ո՞վ կոտրեց Դինքի գրիչը

Թուրքական «Milliyet» օրաթերթի թղթակից Նեդիմ Շեների հեղինակած գիրքը Հրանտ Դինքի սպանության մասին մինչև շաբաթվա վերջ կհայտնվի գրախանութներում: «Կարմիր ուրբաթ. Ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» անվամբ գրքում ներկայացված է Նեդիմ Շեների լրագրողական համարձակ հետաքննություննը, շնորհիվ որի, ակներև է դառնում թուրքական օրինապահ մարմինների անփույթ աշխատանքը և հանցախմբի գործունեության մութ կողմերը: 

Օրինակ` գրքում նշված է, որ Դինքի սպանությունն իրագործած այնուհետև Սամսունում ձերբակալված Օգյուն Սամասթը սկզբում հայտնել էր, որ լավ եղավ, որ Սամսունում իրեն ձերբակալեցին, այլապես իրեն սպանելու էին Գիրեսունում: Բայց այդ խոստովանությունը չի ներառվել արձանագրության մեջ, որտեղ Սամասթի խոսքերը կրճատվել են` թողնվելով այսպես. «Ինձ Սամսունում ձերբակալեցին, և լավ է, որ ձերբակալեցին»: 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» թերթի խմբագրատան առջև 2007-ի հունվարի 19-ին հրազենով սպանել էր այն ժամանակ դեռ անչափահաս թուրք ստահակ Օգյուն Սամասթը: Հայտնի է դարձել նաև, որ նրան սպանության դրդել են Յասին Հայալը և Էրհան Թունջելը, որոնց ևս մեղադրանք է ներկայացված:

Read More »Կարմիր ուրբաթ. Ո՞վ կոտրեց Դինքի գրիչը

Իրանի հոգևոր առաջնորդն արգելված Twitter-ում

Twitter-ում հայտնված միկրոբլոգը, որը հավանաբար պատկանում է Իրանի հոգևոր առաջնորդին, բանավեճերի առիթ է դարձել իրանցիների շրջանում, ում մուտքը սոցիալական կայքեր մնում է արգելափակված: Այս մասին է հայտնում բրիտանական The Guardian-ը:

Այաթոլահ Ալի Խամենեին, որին Իրանում պատկանում է վերջին խոսքի իրավունքը, խիստ քննադատվում է երկրի բլոգգերների կողմից Twitter-ն ու Facebook-ը արգելելու համար, մինչդեռ ինքը գրանցված է Twitter-ում Khameni_Ir անվան տակ:

Ընդդիմութայն առաջնորդ Միր Հոսեին Մուսավիի պաշտոնական կայքում Խամեինի` Twitter-ի էջը խստորեն քննադատվում է. «Եթե այն արգելված է, ինչո՞ւ պետք է առաջնորդի գրասենյակը այնտեղ գրանցված լինի»:

2009 թվականի վիճահարույց նախագահական ընտրություններից սկսած կառավարությունը շարունակաբար դատապարտում է այն իրանցիներին, ովքեր օգտվում են Facebook-ից կամ Twitter-ից` պնդելով, որ սոցիալական կայքերն ստեղծված են Իրանի թշնամիների կողմից և կոչված են տապալելու իսլամական ռեժիմը:

Իրանում ավելի քան 5 միլիոն կայք արգելքի տակ է: Համաձայն Լրագրողների պաշպանության կոմիտեի` Իրանը համարվում է աշխարհի առաջատար երկիրը լրագրողների և բլոգգերիների ձերբակալմամբ: 2009-ի ընտրություններից հետո ավելի քան 100 մարդ ազատազրկման մեջ է:

Read More »Իրանի հոգևոր առաջնորդն արգելված Twitter-ում

Islamic Leader in Prohibited Twitter

A Twitter account believed to belong to Iran’s supreme leader has triggered controversy among Iranians whose own access to social networking websites remains blocked.

Ayatollah Ali Khamenei, the man who has the final word in Iran, has come under intense criticism from Iran’s many bloggers for launching a crackdown Twitter and Facebook while his office apparently runs a Twitter account under Khamenei_Ir.

Read More »Islamic Leader in Prohibited Twitter

Azeri Showman Was Beaten?

There’s a rumor in media that the showman of “Onun yarisi” (“His Half”) TV program running on ATV Zaur Bakhshaliev has been beaten.

According to 1news.az, the showman was beaten by one of the program participants for being removed from the project.

ATV representative says that this information does not correspond the truth.

It is worthy to mention that “Onun yarısı” is the Azeri variant of the “My Big Fat Armenian Wedding” TV show.

Source: www.1news.az

Read More »Azeri Showman Was Beaten?

Ադրբեջանական ATV հեռուստաընկերության հաղորդավարին ծեծե՞լ են

 

ԶԼՄ-ներում տարածվել է այն լուրը, թե ադրբեջանական ATV հեռուստաընկերության «Onun yarısı», ինչը թարգմանաբար նշանակում է «Նրա կեսը», հաղորդման հաղորդավար Զաուր Բախշալիևը ծեծի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է 1news.az կայքը, հաղորդավարին ծեծել է հաղորդման մասնակիցներից մեկն այն բանի համար, որ նրան հեռացրել են նախագծից: Նաև հայտնում են, որ Բախշալիևը գտնվում է չափազանց ծանր վիճակում:
Համաձայն ATV հեռուստաընկերության ներկայացուցչի խոսքերի,այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ «Onun yarısı» հաղորդումը «Իմ մեծ չաղ հայկական հարսանիք»-ի ադրբեջանական տարբերակն է:
 
Աղբյուր: www.1news.az

Read More »Ադրբեջանական ATV հեռուստաընկերության հաղորդավարին ծեծե՞լ են

«Ասպարեզ» ակումբի դիտարկմամբ Հ1-ը գովազդի չափն անցնում է

Գյումրիի ժուռնալիստների ասպարեզ ակումբի դիտարկման համաձայն, 2010 թվականի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտից մինչ կեսգիշեր, մոտ 16 ժամվա ընթացքում Հայաստանի Հ1 հանրային հեռուստաընկերությունը առնվազն 12 անգամ խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքները:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը դիմել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանին` պահանջելով «քննության տեղի ունեցած խախտումներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

«Ասպարեզը» պարզել է, որ այդ օրը Հ1-ը 2 ժամ 2 րոպե ընդհանուր տևողությամբ գովազդ է հեռարձակել, որը կազմել է ընդհանուր հաղորդումների 12,6 տոկոսը: Մինչդեռ Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի համաձայն այն չպետք է գերազանցի 7 տոկոսը: «Այս դեպքում այն գերազանցվել է 5,6 տոկոսով»,-գնահատել է Լևոն Բարսեղյանը:

Նույն օրենքը սահմանում է, որ մեկ եթերաժամի ընթացքում գովազդի ծավալը չի կարող լինել 4 րոպե 12 վայրկյանից ավելի: Սակայն, ըստ դիտարկման, Հ1-ը 12 անգամ խախտել է այս պայմանը: Գովազդի հեռարձակման թույլատրելի սահմանը չի գերազանցվել միայն օրվա 4 ժամերի ընթացքում:

Read More »«Ասպարեզ» ակումբի դիտարկմամբ Հ1-ը գովազդի չափն անցնում է

Թերթ.am-ը նաև արևմտահայերենով

Թերթ.am-ը գործարկում է կայքի արևմտահայերեն տարբերակը, որը հնարավորություն կտա սփյուռքում ապրող հայրենակիցներից շատերին ծանոթանալ Հայաստանում կատարվող ուշագրավ իրադարձություններին իրենց հարազատ շփման տարբերակով: Ինչպես նշվում է Թերթ.am-ում, այսպիսի նախաձեռնության հիմքում ընկած է աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախների միջև, ինչպես նաև դրանց ու Հայրենիքի միջև փոխադարձ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու խնդիրը:

Read More »Թերթ.am-ը նաև արևմտահայերենով

Համաձայնեք, որ… «ԱԼՄ»-ն հնարավորություն ունի մնալու եթերում

Համաձայնեք, որ «ԱԼՄ»-ն ժողովրդական ալիք է(էր), և այս պարագայում ժողովուրդը բաժանված է երկու մասի` հեռուստադիտողների և հեռուստաքննադատների: «ԱԼՄ»-ի գործունեության նկատմամբ անտարբեր մարդ դժվար թե գտնվի:

Համաձայնեք, որ մեզնից յուրաքանչյուրը մասնակցել է «ԱԼՄ»-ի կամ ավելի ճիշտ Տիգրան Կարապետիչի վերաբերյալ ծավալվող զրույցներին, որոնք թեժ էին անցնում ոչ այն պատճառով, որ քննարկողները տարակարծիք էին: Պարզապես «ԱԼՄ»-ում տեսածից զարմացած, զվարճացած կամ զայրացած` իրար հերթ չտալով կիսվում էին մտքերով: Իսկ 2006-2007 թթ-ին գրեթե որևէ խնջույք չէր անցնում առանց «ԱԼՄ»-ի հիշատակման և կարապետիչական «հը-հը-հը» ծիծաղի արտաբերման:

Համաձայնեք, որ հունվարի 7-ին Մատենադարանի առջև Կարապետյանի կազմակերպած հանրահավաքով, որին ինքնակամ նույնքան մարդ մասնակցեց, որքան Կոնգրեսի հանրահավաքներին կամ մի փոքր քիչ, քան իշխանամետ կուսակցությունների ստիպողական հանրահավաքներին, «ԱԼՄ»-ի թեման կրկին արդիական դարձավ: Բայց այս անգամ տոնական սեղաններից և միջոցառումներից զատ, քննարկումներ ծավալվեցին նաև սոցիալական ցանցերում: Անգամ Facebook-ում և Twitter-ում հանրահավաքի վայրից «օպերատիվ» հաղորդագրություններ տեղադրվեցին:

Համաձայնեք, որ ոչ միայն դուք, այլ նաև Կարապետյանն ինքը դա չէր ակնկալում ու հիմա ավելի լուրջ պատրաստություն է տեսնում հաջորդ երկու հանրահավաքների համար:

Read More »Համաձայնեք, որ… «ԱԼՄ»-ն հնարավորություն ունի մնալու եթերում

A1+: “The minister is not a Christmas tree”

On December 20, 2010, the attorney of Haykakan Zhamanak daily jailed editor Nikol Pashinyan addressed a letter to Minister of Justice Hrayr Tovmasyan demanding to institute administrative proceedings over the recent incidents in the Kosh penitentiary institution.

“The Ministry received the letter on December 21 but I have received no answer to this day,” Vahe Grigoryan told A1+.

The attorney last met his client [Nikol Pashinyan] on December 30.

“Our meetings are not confidential as they are always attended by representatives of the penitentiary institution,” he said.

Asked how he viewed the appointment of Hrayr Tovmasyan as Justice Minister, Mr. Grigoryan said, “The response to the letter will show. The minister is not a Christmas tree to be assessed or admired.”

Nikol Pashinyan was sentenced to 7 years in prison for “organizing mass disorders” during the riots following the disputed presidential elections in 2008 that left ten people killed in downtown Yerevan.

Source: a1plus.am

Read More »A1+: “The minister is not a Christmas tree”

Ա1+: Նիկոլ Փաշինյանի փաստաբան. «Նախարարը տոնածառ չէ»

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը 2010թ. դեկտեմբերի 20-ին դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Փաստաբանը պահանջում է Փաշինյանի նկատմամբ Քրեակատարողական հիմնարկում կատարված խախտումների առիթով վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Նամակ Արդարադատության նախարարությունում մուտք է եղել դեկտեմբերի 21-ին, սակայն ես մինչ օրս պատասխան չեմ ստացել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Վահե Գրիգորյանը: Փաշինյանի հետ նա վերջին անգամ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է դեկտեմբերին 30-ին եւ դժվարացավ որեւէ բան հայտնել Փաշինյանի ինքնազգացողության մասին. «Ինձ համար դժվար է Նիկոլի մասին որեւէ բան հայտնել, քանի որ մենք անընդհատ հանդիպում ենք քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի ներկայությամբ: Մեր հանդիպումները կոնֆիդենցիալ չեն»:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանին նշանակելը. «Ա1+»-ի հարցին` Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարը տոնածառ չէ, որ գնահատեմ: Կպատասխանի նամակին, կտեսնենեք»:

Իր հետագա անելիքների մասին փաստաբանն այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել:

Աղբյուր` a1plus.am

Read More »Ա1+: Նիկոլ Փաշինյանի փաստաբան. «Նախարարը տոնածառ չէ»