Կնոջ էվոլյուցիան մշտական ռեվոլյուցիաների միջոցով
-Եվ ստեղծեց Աստվածն Եվային Ադամի ձախ կողոսկրից…
Այսպես է գրված Սուրբ Գրքում, ինչն Ադամի շատ ցեղակիցների համար բազմաթիվ կատակների հիմք և պատճառ է հանդիսացել: Դարեր շարունակ Եվայի ցեղը համարվել է պարզապես ամուսնու շարունակություն` աջ ձեռք, ձախ ոտք, պարանոց, բայց ոչ երբեք գլուխ:
Ընդունենք, որ դա բավականին սահմանափակում է հնարավորությունները, հատկապես որոշում կայացնելու հարցում:
Չէ՞ որ մարմնի որ մասն էլ կինը համարվեր, միևնույնն է` գլուխը տղամարդն էր: Սա դեռ ոչինչ, այնքան չնչին էր կանանց դերը, որ շատ ժամանակ նրանց գույքի փոխարեն էին նվիրում. պատերազմների ժամանակ տարածքից որպես ավար` տնային կենդանիների հետ մեկտեղ տանում էին գործածելու: Ինչպես նաև երկրների միջև դաշինք հաստատելու լավագույն տարբերակը դստերը հարս ուղարկելն էր:
Սակայն կանայք` այդ սատանայական արարածները, չէին պատրաստվում հանգիստ նստել: Ինչու՞ սատանայական: Որովհետև հենց կինն է տղամարդու դժբախտությունների պատճառը: Ամեն ինչ սկսվեց Եդեմում արգելված պտուղը համտեսելուց հետո…
[[wysiwyg_imageupload:30:height=208,width=209]]Կնոջ մոգական, սատանայական, դիվային էության մասին է վկայում նաև մ.թ.ա.V-IIIդդ. հին չինական «Ին-Յան» գիտությունը: «Յան»-ը ներկայացնում է պարզ, ջինջ երկինքը, արևը, խաղաղությունը, իսկ «Ին»-ը` գորշ երկիրը, լուսինը, փոփոխականությունը: Ավելի ուշ «Ին»-ը համարվել է սառը, բացասական, մութ և կանացի մարմին, իսկ «Յան»-ը որպես դրական, լուսավոր, ջերմ և տղամարդկային մարմին: