Առաջարկում են պարզեցնել լիցենզիայի տրամադրման ճանապարհը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գլխավորած աշխատանքային խումբը Հայաստանում հեռարձակման թվայնացման վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների փաթեթ է մշակել, որով, մասնավորապես, առաջարկվում է ազատականացնել հեռարձակման ոլորտն ու լիցենզավորման գործընթացն իրականացնել պարզ ընթացակարգով:
Այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբն իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն, կատարել իրավիճակի վերլուծությունը եւ ներկայացրել առաջարկություններ:
31 էջանոց առաջարկությունների փաթեթը վերաբերում է ոլորտը կարգավորող օրենսդրությանը, թվայնացման անցման տեխնիկական խնդիրներին եւ հեռարձակման թվայնացմանն անցնելու գործընթացում հանրային համաձայնությանը:
«Աշխատանքի հիմքում նախեւառաջ ընկած է հեռարձակման ոլորտի ազատականացման գաղափարը: Հեռարձակման ոլորտն ուղղակի անհրաժեշտ է ազատականացնել, այդ ուղիով է գնում քաղաքակիրթ աշխարհը: Սա պայմանավորված է նախեւառաջ տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ »,- դեկտեմբերի 21-ին « Հենարան » մամուլի ակումբում փաթեթը ներկայացնելիս ընդգծեց Աշոտ Մելիքյանը:
Read More »Առաջարկում են պարզեցնել լիցենզիայի տրամադրման ճանապարհը