Դինքի գիրքը. ճանաչելով Հրանտին` ճանաչենք ինքներս մեզ
«Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գիրքը արևելահայերենով լույս է տեսել 2009 թ-ին` Հրանտ Դինքի սպանությունից գրեթե երեք տարի անց: Գրքի 1000 օրինակ տպաքանակն արդեն հուշում է այն մասին, որ գրքի բովանդակությանը ոչ բոլորն են ծանոթ:
JNews-ի աշխատակազմը որոշեց, ի հիշատակ Հրանտի, ներկայացնել գրքում ներառված հավելվածներից մեկը, որպեսզի հնարավորություն տա հայ ընթերցողին` ճանաչելու «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ, երկխոսության և խաղաղության համար զոհված Հրանտ Դինքին:
Ճանաչելով մեր հայրենակցին` փորձենք ճանաչել մեզ` դրսի հայացքով:
«Հայկական ինքնության նոր արտահայտչամիջոցները կամ, երբ ջուրն իր ճամփան գտնի…» հավելվածը ներկայացվում է առանց խմբագրությունների և կրճատումների:
******************************
Այս առավոտ ես և գիտնական ընկերներից Մուստաֆա բեյը մասնակցեցինք ուղիղ եթերով մի հեռուստահաղորդման: Մեզ հարցեր ուղղեցին այդ գիտաժողովի վերաբերյալ մեր գնահատականը իմանալու համար: Ես էլ լուրջ-լուրջ պատասխանեցի: Եթե չեմ սխալվում, հակառակ կարծիքին հակված Մուստաֆա բեյն էլ ներկայացրեց իր տեսակետները: Անսպասելիորեն հաղորդավարն ինձ անցավ` ուղղելով հետևյալ հարցը:
Read More »Դինքի գիրքը. ճանաչելով Հրանտին` ճանաչենք ինքներս մեզ