Չճանաչված Մերձդնեստրյան հանրապետությունում լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանքով երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի քաղաքագետ-լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատներն այդպես էլ չեն հասկանում, թե ո՞րն էր Էռնեստի մեղքը, և ի վերջո ո՞ւմ քաղաքական պատվերն էր սա:
30-ամյա Էռնեստ Վարդանյանի մորաքրոջ դուստր Լիլիթ Աղեկյանը, ով բնակվոմ է Գյումրիում, JNews-ին տեղեկացրեց, որ երկու ամիս տևած դատական պրոցեսը եղել է ամբողջովին փակ, հարազատների ու հանրության աչքերից ու ականջներից հեռու, հայտնի չէ անգամ դատարանի կազմը:
«Մենք տեղյակ չենք` ինչ մեղադրանք է առաջադրվել, ինչն է դրդապատճառը, ում ձեռքի գործն է սա, ինչի է ընտրվել հենց Էռնեստը: Երեկ մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել դատական նիստ, որի մասին չի իմացել անգամ մայրը, տեղեկացել է միայն երեկոյան, իրեն հայտնել են, որ ծանրացուցիչ մեղադրանքով տղային դատապարտել են 15 տարվա ազատազրկման», – ասում է Լիլիթ Աղեկյանը
Դատապարտման մասին պաշտոնական տեղեկություն ընտանիքին հաջողվեց գտնել dniester.ru կայքում: Այստեղ էր տեղադրվել Մերձդնեստրի Ազգային անվտանգության մամլո ծառայության հաղորդագրությունը այն մասին, որ Էռնեստը դեկտեմբրի 16-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և պիտի կրի այն խիստ ռեժիմով:
Read More »Էռնեստ Վարդանյանի հարազատներ. «Դատարանի դաժան վճիռը կայացվել է մորից գաղտնի»