Մերձդնեստր. լրագրող Էռնեստ Վարդանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
RIA «New Region»-ի վերլուծաբան Էռնեստ Վարդանյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման առանց գույքի առգրավման:
Ինչպես հայտնում է Մերձդնեստրի հանրապետության Ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայությունը` դատավճիռը կայացվել է դեկտեմբերի 16-ին Գերագույն դատարանի կողմից: Լրագրողը մեղադրվում է Մոլդովայի հանրապետության օգտին լրտեսական գործունեության մեջ:
Ծնունդով գյումրեցի Վարդանյանը, լինելով Մոլդովայի քաղաքացի, ձերբակալվել է Մերձդնեստրյան հանրապետության անվտանգության ծառայության կողմից ապրիլի 7-ի երեկոյան` «դավաճանություն» մեղադրանքով:
Ապրիլի 21-ին Մոլդովայում Եվրամիության առաքելության ղեկավարները հայտարարարություն տարածեցին իրենց անհագստության մասին` Մերձդնեստրյան կառավարության կողմից Էռնեստ Վարդանյանի ձերբակալման վերաբերյալ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ռուսերեն լեզվով RIA “New Region” կայքում:
Անգլերեն հոդվածը` այստեղ:
Read More »Մերձդնեստր. լրագրող Էռնեստ Վարդանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման