«Միսս Հայք» գեղեցկության մրցույթի 12 մասնակիցները հիացրին հանդիսատեսին
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 16-ից 45 տարեկան կանանց և աղջիկների «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:
Գլխավոր տիտղոսին արժանացավ Քրիստինե Փիրուզյանը` Լոռու մարզից: «Վիցե-Միսս Հայք» տիտղոսին արժանացավ Նոուր Սամոէլը` ծնունդով Հալեպից:
«Միսս Համակրանք» տիտղոսին արժանացավ Գոհար Նավասարդյանը` Վայոց Ձորից: Վերջինիս անակնկալ էր սպասվում լուսանկարիչ Վիգեն Մնոյանի կողմից, ով միջոցառման ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է Գոհարին ֆոտոսեսիայի հրավիրել: Մասնակիցներից Լիլիթ Պետրոսյանը` Երևանից, արժանացավ մրցույթի կազմակերպիչ «Ունիսոն» հասարակական կազմակերպության սահմանած «Միսս Ունիսոն» հատուկ մրցանակին:
Մրցույթի հիմնական հաղթողների անունները հնչեցնելուց առաջ, կազմակերպիչները բոլոր մասնակիցներին շնորհավորելով, հանձնեցին խրախուսական պատվոգրեր և նվերներ:
[[wysiwyg_imageupload:175:]]
Սա թվով 7-րդ մրցանակաբաշխությունն է` սկսած 2004 թ-ից, որը, սակայն, առաջին անգամ էր անցկացվում «Միսս Հայք» խորագարի ներքո: Ըստ կազմակերպիչների, մրցույթի անվանումը փաստում է, որ մասնակիցներն այլևս միայն Հայաստանից չեն, այլ նաև Ախալքալաքից, Ղարաբաղից և անգամ ԱՄՆ-ից:
Read More »«Միսս Հայք» գեղեցկության մրցույթի 12 մասնակիցները հիացրին հանդիսատեսին