Skip to content

Էռնեստ Վարդանյանի հարազատներ. «Դատարանի դաժան վճիռը կայացվել է մորից գաղտնի»

Չճանաչված Մերձդնեստրյան հանրապետությունում լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանքով երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի քաղաքագետ-լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատներն այդպես էլ չեն հասկանում, թե ո՞րն էր Էռնեստի մեղքը, և ի վերջո ո՞ւմ քաղաքական պատվերն էր սա:

30-ամյա Էռնեստ Վարդանյանի մորաքրոջ դուստր Լիլիթ Աղեկյանը, ով բնակվոմ է Գյումրիում, JNews-ին տեղեկացրեց, որ երկու ամիս տևած դատական պրոցեսը եղել է ամբողջովին փակ, հարազատների ու հանրության աչքերից ու ականջներից հեռու, հայտնի չէ անգամ դատարանի կազմը:

«Մենք տեղյակ չենք` ինչ մեղադրանք է առաջադրվել, ինչն է դրդապատճառը, ում ձեռքի գործն է սա, ինչի է ընտրվել հենց Էռնեստը: Երեկ մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել դատական նիստ, որի մասին չի իմացել անգամ մայրը, տեղեկացել է միայն երեկոյան, իրեն հայտնել են, որ ծանրացուցիչ մեղադրանքով տղային դատապարտել են 15 տարվա ազատազրկման», – ասում է Լիլիթ Աղեկյանը

Դատապարտման մասին պաշտոնական տեղեկություն ընտանիքին հաջողվեց գտնել dniester.ru կայքում: Այստեղ էր տեղադրվել Մերձդնեստրի Ազգային անվտանգության մամլո ծառայության հաղորդագրությունը այն մասին, որ Էռնեստը դեկտեմբրի 16-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և պիտի կրի այն խիստ ռեժիմով:

Read More »Էռնեստ Վարդանյանի հարազատներ. «Դատարանի դաժան վճիռը կայացվել է մորից գաղտնի»

Human Rights Watch’s Article Regarding Broadcasting Licenses’ Decision

Armenia: New Rebuff to Broadcaster:
Authorities Deny License for Critical Voice Despite Court Judgment

(New York) – Armenia has denied a broadcast license to an independent television station, A1+, despite a European Court of Human Rights judgment that previous denials violated freedom of expression, Human Rights Watch said today.

“Today’s decision is another setback for freedom of expression and information in Armenia,” said Giorgi Gogia, South Caucasus researcher at Human Rights Watch. “It’s clear that keeping a critic off the air is more important to this government than its international legal obligations.”

A1+, an independent station well-known for its criticism of government policy, was taken off the air in 2002 after its license was rescinded, but continued to operate a popular news website and online television station. Since then it had made 12 unsuccessful applications for a new broadcast license.

On December 16, 2010, the National Commission on Television and Radio (NCTR), the body in charge of issuing broadcasting licenses in Armenia, denied A1+ station’s application for the 13th time. The commission is staffed entirely with presidential appointees.

Read More »Human Rights Watch’s Article Regarding Broadcasting Licenses’ Decision

Մեզ ձեր միլիոններն են պետք

Դեկտեմբերի 6-ին «Ինտերնյուս» ԶԼՄ աջակցության ՀԿ-ում Հայաստանի 13 հեռուստաընկերություններ ստորագրել են ՀՀ նախագահին ուղղված մի նամակ, որով խնդրել են բարի կամք դրսեւորել եւ հանձնարարել վերանայել հոկտեմբերի 17-ին օրենքի ուժ ստացած այն որոշումը, որով պահանջվում է տարածքային սփռում ունեցող հեռուստաընկերություններից` պետական տուրքը վճարել ոչ թե 50 հազար դրամ, ինչպես 2003 թ.-ից մինչ հիմա էր, այլ` մեկ միլիոն դրամ:

Նամակի պատճեն այլ հասցեատերեր էլ ունի` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան, ՄԻՊ Արմեն Հարությունյան, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան: Տեղեկացնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 17-ին:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար սահմանվել են տարեկան նոր դրույքաչափեր` հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունները պետք է պետական տուրք վճարեն 20 միլիոն դրամի չափով, մայրաքաղաքայինները` 10 միլիոն, տարածքայինները` 1 միլիոն:

Read More »Մեզ ձեր միլիոններն են պետք

Ավարտվեցին պատերազմի լուսաբանման դասընթացները

Դեկտեմբերի 14-ին ավարտվեց պատերազմի լուսաբանմանը նվիրված 3-օրյա սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր «Վրացական մեդիա աջակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Լրագրողները ծանոթացան պատերազմների, քաղաքացիական անհանգստությունների և պատահարների լուսաբանման առանձնահատկություններին: Նրանք նաև քննարկեցին անվտանգության կանոնները, որոնց լրագրողները պետք է հետևեն հակամարտությունների շրջաններում աշխատելիս:

Սեմինարին հրավիրված փորձագետ Նիկոլաս Նյուջենտը որպես լրագրող աշխատում է ավելի քան 30 տարի:  BBC-ի համար նա  աշխատել է տարբեր «թեժ կետերից»: Սեմինարը վարելու համար հրավիրված էր նաև լրագրող Նինի Ժիժիլաշվիլին: Բացի տեսական նյութերից, լրագրողները կատարեցին նաև որոշ գործնական աշխատանքներ, ինչպես նաև դիտեցին ուսուցողական ֆիլմեր պատերազմի լուսաբանման վերաբերյալ:

«Նրանք, ովքեր մասնակցեցին այս սեմինարին, անխոհեմ սխալներ թույլ չեն տա»,- ասաց Նինո Ժիժիլաշվիլին:

Աղբյուր: Media.Ge

Read More »Ավարտվեցին պատերազմի լուսաբանման դասընթացները

Dmitry Medvedev Advised His Foreign Intelligence Services to Study WikiLeaks Materials

Russian President Dmitry Medvedev told the Russian foreign intelligence services to study the secret and confidential materials published by WikiLeaks.

According to Interfax news agency, the President made that statement during the ceremony dedicated to 90th anniversary of Russian foreign intelligence service. Besides, Medvedev asked the intelligence agents to make sure such leaks don’t take place in Russia.

Source: Media.Ge

Read More »Dmitry Medvedev Advised His Foreign Intelligence Services to Study WikiLeaks Materials

Ստեփանավանը հավակնում է դառնալ թվային հեռարձակման Լոռու շրջկենտրոն

Լոռին, որի գրեթե բոլոր քաղաքներում հեռուստաընկերություններ են գործում, թվային հեռարձակման արտոնագրի համար հայտարարված մրցույթում ակտիվություն չցուցաբերեց :

Մարզի 6 հեռուստաընկերություններից միայն մեկը հայտ ներկայացրեց մարզային հեռուստատեսության արտոնագիր ստանալու համար:

Վանաձորի երեք, ինչպես նաև Սպիտակի, Ալավերդու և Տաշիրի տեղական հեռուստաընկերությունները չմասնակցեցին մրցույթին: Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը գիտեն, թե ում է այս անգամ ժպտալու «ֆորտունան»: Այսպես է կոչվում Ստեփանավանի հեռուստաընկերությունը, որը միակ հայտատուն է Լոռուց:

Եթե, իհարկե, մրցակից չունենալով, «Ֆորտունան» մրցույթում հաղթող ճանաչվի, այս ընկերությունը հավակնում է ստանալ թվային հեռարձակման Լոռու մարզային հեռուստաընկերության կարգավիճակ:

Սա նշանակում է, որ մինչ այժմ միայն Ստեփանավան քաղաքի տարածքում հեռարձակող հեռուստաընկերությունը հեռարձակման հնարավորություն է ստանալու մարզի ողջ տարածքով, որն այսօր չի կարողանում ապահովել մարզի ոչ մի հեռուստաընկերություն:

Այժմ մարզի բոլոր վեց հեռուստաընկրությունների հեռարձակման տիրույթն ընդգրկում է հեռուստաընկերության գտնվելու վայրն ու, լավագույն դեպքում, հարակից համայնքները:

Վանաձորի ավելի քան քսան տարվա փորձ ունեցող «ՄԻԳ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը մրցույթին չմասնակցելու պատճառը հստակ չի նշում: Ասում է, որ դա իրենց գաղտնիքն է: Մինչդեռ մրցույթից առաջ ասում էր, որ երկմտում են՝ դիմե՞լ մրցույթին, թե՞ ոչ:

Read More »Ստեփանավանը հավակնում է դառնալ թվային հեռարձակման Լոռու շրջկենտրոն

Ժողովրդական հեռուստաալիքի ստեղծումը կախված չէ «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելուց

Հայաստանի ավելի քան 20 հազար քաղաքացիներ կողմ են արտահայտվել ժողովրդական հեռուստատեսություն ունենալու գաղափարին` այս կապակցությամբ նվիրաբերելով շուրջ 3,5 միլիոն դրամ (մոտ 9700 դոլար):

Գումարը կուտակվել է 2 ամսվա ընթացքում «Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամի հաշվեհամարին:

«Սա շատ սիմվոլիկ գումար է, իհարկե, բայց մենք ուրախ ենք, որ 20 հազար քաղաքացի իրենց մասնակցությունն է ունեցել ժողովրդական հեռուստատեսություն ունենալու գաղափարին»,- դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ա1+» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

«Այդ 20 հազար մարդը այլընտրանքային հեռուստատեսության պոտենցիալ պատվիրատուներ են, բաժանորդներ կամ, կարելի է ասել, փայատերեր»,-նշեց «Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհրդի անդամ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Այս հիմնադրամը ստեղծվել է մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, որի նպատակն է «Ա1+» հեռուստաընկերության հետ ստեղծել այլընտրանքային հեռուստատեսություն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները պնդում են, որ ծրագիրը կիրագործվի, հիմնադրամն ու հոգաբարձուների խորհուրդը կշարունակեն իրենց աշխատանքը անկախ նրանից` դեկտեմբերի 16-ին հեռուստահաճախությունների մրցույթում եթերի իրավունք կստանա՞ «Ա1+»-ը, թե՞ ոչ:

Read More »Ժողովրդական հեռուստաալիքի ստեղծումը կախված չէ «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելուց

Լրագրողին ազատ արձակելու հանրային պահանջներն ակտիվանում են

Նոյեմների 16-ին, երբ մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների խմբագիրներ և լրագրողներ կազմակերպեցին բողոքի ակցիա և հանդես եկան «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով, ոմանց թվում էր, որ այս ակցիան նույնը օրը կմոռացվի: Մինչդեռ սա միայն սկիզբն էր տասնյակ ակցիաների, որոնք իրար հետևելով կազմակերպվում էին ի պաշտպանություն Նիկոլի:

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում նույն պահանջով ստորագրահավաք սկսեցին եւ Երևանում բողոքի ակցիաներ անցկացրին տասնյակ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ:

Լրագրողին ազատ արձակելու մասին պահանջներն ակտիվացան, երբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից արված նրա հայտարարությունից հետո, ըստ որի նոյեմբերի 11-ին բանտում իրեն, գիշերը քնած ժամանակ, անհայտ անձինք բռնության են ենթարկել: Փաշինյանի այս հայտարարությունը հերքեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: Սակայն նրա պաշտպանները պնդեցին, որ դա տեղի է ունեցել եւ, որ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում:

Հայտարարություն տարածեցին նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Read More »Լրագրողին ազատ արձակելու հանրային պահանջներն ակտիվանում են

Competition for Journalism Students

This year for the first time, the British Council in partnership with VivaCell-MTS has announced a new Student Award within the established annual media competition that already covers 6 award categories – TV, radio, newspaper, online/blog, photo journalism and social/commercial ads.

Na/Ne is being run in Armenia for the third consecutive year, supported by the British Embassy in Yerevan and the OSCE office in Yerevan. This year the event has received additional support from the UNFPA and VivaCell-MTS.

Each year we receive more than one hundred applications from journalists representing established and well recognised local media outlets. This is a unique opportunity for students to start their journalistic career and gain recognition alongside well known journalists.

Students are invited to submit their stories in any journalistic genre broadcasted or published within the period of January to December 2010. For this specific category we will also accept stories which have not been broadcast or printed yet.

The winner will get a Na/Ne statuette and a special prize from VivaCell-MTS – a new HTC Hero mobile phone.

For more information please visit our website or contact Lilit Kalantaryan at lilit.kalantaryan@britishcouncil.am.

Read More »Competition for Journalism Students

Եթեր տալով` իշխանությունները կշահեն

«Եթե իշխանությունները ցանկանում են պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ համապետական ընտրություններից առաջ դրական քայլեր կատարել` դուր գալու համար հասարակությանը եւ միջազգային կազմակերպություններին, ապա պետք է կատարեն Եվրոպական դատարանի որոշումը եւ եթեր վերադարձնեն «Ա1+»-ին»:

«Ա1+»-ի հետ զրույցում հայտնելով այս համոզմունքը` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ եւ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Աշոտ Մելիքյանը նաեւ ավելացրեց, որ իշխանությունները դրանից միայն կշահեն. «Եթե ցանկանում ենք դառնալ դեմոկրատական երկիր եւ ունենալ բազմակարծիք հեռուստաոլորտ, ապա իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն ոլորտի ազատականացման համար»:

Նշենք, որ ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի` ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ, որի նախաձեռնած քվեարկությանն արդեն մասնակցել է 14 000-ից ավելի մարդ, որոնք դրամական փոխանցում են կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչն էլ նշանակում է 14 000 քվե` «Ա1+»-ի օգտին:

Read More »Եթեր տալով` իշխանությունները կշահեն