Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ
Մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորումը սաղմնային փուլում է: Հայաստանի Արդարադատության նախարարությունում վերջերս ստեղծված Անձնական տվյալների պաշտպանության գործակալության երեք հոգանոց աշխատակազմի գործունեության այս սկզբնական փուլը կարևոր է այն առումով, որ ցանկացած որոշում, օրենսդրական փոփոխության առաջարկ՝ դառնալու է նախադեպ եւ որոշիչ է լինելու տվյալների շտեմարանների մատչելիության առումով:
Արդարադատության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը վստահվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանին: Վերջերս լրացավ նրա պաշտոնավարման 100 օրը, ինչն էլ առիթ հանդիսացավ անդրադառնալ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորման հարցերին:
– Տիկին Դոյդոյան, անձնական տվյալների պաշտպանության այս մեծ համակարգի մշակումը ենթադրու՞մ է արդյոք, որ այսօրվա դրությամբ հանրության համար բաց եւ հասանելի տեղեկատվական որոշ ռեսուրսներ կդառնան փակ:
Read More »Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ

